Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը պայմանագիրը երկարաձգելու հարցի շուրջ համաձայնության չի եկել դորտմունդյան թիմի հետ: Ինչպես տեղեկացնում է Bild-ը, այս մասին հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Չորս ամսվա ընթացքում Մխիթարյանի հետ բանակցել ենք պայմանագրի երկարաձգման հարցի շուրջ: Այժմ հայտնի դարձավ, որ նոր պայմանագիր չի լինելու: Մենք երբեք պայմանավորվածություն չենք ունեցել, որ Հենրիխը կարող է հեռանալ թիմից մինչև պայմանագրի ավարտը»-նշել է Վատցկեն:
Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ-ի հունիսի 30-ին: