Քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամանել են Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 154 տուն:

 

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը պատկանող ավտոտնակում հողի մեջ թաղված հայտնաբերել են տանտիրուհու՝ 80-ամյա Արաքսյա Հարությունյանի դին: Վերջինս օրեր առաջ որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից:

 

Ըստ տեղեկությունների՝ սպանությունը կատարելու մեջ կասկածվում է նրա որդին՝ 54-ամյա Հայկազ Նազարյանը, ում երեկ՝ օգոստոսի 28-ին, տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: 

 

Մանրամասն` shamshyan.com