Վրաստանում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի ներքին գործերի նախկին փոխնախարար Լևան Գվազավայի վրա, գրում է «Ինտերֆաքս»-ը' վկայակոչելով Վրաստանի դատախազությանը:

 

 

Ինչպես հաղորդվում է, հանցագործները դարանակալել են Թբիլիսի-Տաբախմելա ճանապարհին և կրակ են բացել Գվազավայի ու նրան ուղեկցող ազգականի' Ռեզո Կալոմլեցավիի ուղղությամբ: Վերջինս տեղում մահացել է:

 

 

Գվազավան գլխին ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նա կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության սարքը: