Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվության ավարտից հետո ՀՀ իշխանությունները կքննարկեն էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ իրենց մոտեցումները և կներկայացնեն հանրությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

«Մինչ այդ օգնելու ենք հասարակությանը և փոքր ու միջին բիզնեսին: Չեմ կարծում, որ ճիշտ կլինի սուբսիդավորել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին կամ ցեմենտի գործարանին: Եթե լրացուցիչ գումարներ ունենանք, կուղղենք թոշակների, նպաստների բարձրացմանը, բանակի վերազինմանը»,- անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից հետո խոշոր բիզնեսին չսուբսիդավորելու մասին հարցին՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Միաժամանակ, վարչապետը նշեց, որ ՀԵՑ-ում աուդիտի անցկացման մրցույթը հայտարարվել և առաջիկա մի քանի օրերին կընտրվի այն ընկերությունը, որը կանցկացնի աուդիտ: