Հայազգի Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է Rambler&Co ընկերության գործադիր տնօրեն է և պատասխանատու է լինելու ընկերությունների խմբի օպերացիոն և մարտավարական զարգացման համար: Այս մասին, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարություն է տարածել ընկերության մամուլի բաժինը: Աբրահամյանը հիմնական ուշադրությունը կենտրոնացնե լու է նոր նախագծերի՝ թողարկման արագության և արդյունավետության բարձրացման վրա:

 

«Ընկերությունը հավակնոտ խնդիրներ ունի, ու ես ուրախ կլինեմ առավելագույն ջանքեր գործադրել դրանց իրականացման համար, առավել ևս, որ այդ հարցում ինձ օգնելու են ընկերության աշխատակիցները, ովքեր ապացուցել են նույնիսկ այսօրվա անկայուն շուկայում հաջողության հասնելու իրենց ունակությունը»,- Gazeta.ru-ին այսպես է մեկնաբանել է իր նշանակումը Աբրահամյանը:

 

2012թ. սկսած Աբրահամյանը ղեկավարել է Ալեքսանդր Մամուտի ակտիվները կառավարող A&NN հիմնադրամի տեխնոլոգիական և ինտերնետային ակտիվները ու մասնակցել «ՍՈՒՊ Մեդիա» և «Ռամբլեր-Աֆիշա» հոլդինգների միաձուլման գործարքի անցկացմանը, որի արդյունքում ձևավորվել է Rambler&Co ընկերությունը: Նա նաև եղել է խմբի տնօրենների խորհրդի անդամ: A&NN-ից առաջ նա աշխատել է ՍՄՄ ընկերության ռազմավարության բաժնում, նաև PricewaterhouseCoopers ընկերության M&A խորհրդատվական ստորաբաժանումում:

 

Rambler&Co-ն մեդիայի, տեխնոլոգիաների և էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում աշխատող ընկերությունների խոշորագույն խմբերից մեկն է Ռուսաստանում: