«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ՝ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Սոնա Կոշեցյանը, որը հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

 


«Համոզված ենք, որ Սոնան կկարողանա ապահովել ճիշտ միկրոկլիմա կազմակերպությունում և կնախանշի «Այբ»-ի զարգացման նոր ուղիներ։ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Սոնա Կոշեցյանին և մաղթում նոր բարձունքներ ու նվաճումներ նոր պաշտոնում»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարո Սարգսյանը։

 


Սոնան «Այբ»-ի հետ է 2009 թվականից։ Կարևոր դերակատարություն է ունեցել «Այբ» դպրոցի կայացման և զարգացման գործում՝ զբաղեցնելով դպրոցի զարգացման ծրագրերի փոխտնօրենի պաշտոնը: Եղել է Դիլիջանի կենտրոնական դպրոցի հիմնադիր տնօրենը, իսկ 2016 թ.հոկտեմբերին ստանձնել է «Այբ» կրթական հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնը՝ ղեկավարելու «Արարատյան բակալավրիատ» ծրագրով նոր դպրոցների անդամակցության և համակարգման ուղղությունը։