Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նոր տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը, այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցությանը ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունիսի 3-ի որոշման համաձայն' «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սահակ Վարդանյանը։