Նորաձևության մասին հեռուստաալիքի հաղորդավարուհի և մոդել Աննա Պենչևան, որը նկարահանվել է տղամարդկանց ամսագրերում, նշանակվել է Օդեսայի ոստիկանության մամուլի քարտուղար, հաղորդում է "Думская.net" պորտալը:

 

Ֆոտոմոդելի նոր աշխատանքի մասին տեղեկատվությունն արդեն հաստատել են ներքին գործերի տարածաշրջանային բաժանմունքից:

 

Նախկինում մոդելն աշխատել է Odessa Fashion Channel հեռուստաընկերությունում և նկարահանվել «Maxim» ամսագրի շապիկին: 2009 թ. Պենչևան նվաճել է Miss Teen Ukraine գեղեցկության մրցույթի «Առաջին վիցե-միսս» տիտղոսը: