Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետ է նշանակել: Այս մասին հայտնելէ «Обозреватель»-ը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմում առկա աղբյուրին:

 

Օդեսայի մարզային վարչակազմում հաստատել են Սաակաշվիլիի նշանակումը:

 

Ավելի վաղ, Ուկրաինայի բնապահպանության նախարար Իգոր Շևչենկոն Facebook-ի իր էջում հայտնել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Օդեսայի մարզի նահանգապետ նշանակման մասին: «Եվս մեկ մերիտոկրատ է նշանակվել Ուկրաինայում ղեկավար պաշտոնի: Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետն է»,- ասվում է հաղորդագրությունում: