Օդեսայի բնակիչները պահանջել են «դուրս շպրտել քաղաքից բանդիտ Սաակաշվիլիին»:
Նախօրեին Օդեսայում հանրահավաք է անցկացվել, որը կազմակերպել էին տեղացիները: Ականատեսները հաղորդել են, որ քաղաքով՝ ուկրաինական համարներով միկրոավտոբուս է շրջել, որի վրա նահանգապետ Սաակաշվիլիի ծաղրանկարներով բաներներ էին ամրացված: Գրության մեջ ասված էր. «Դուրս են շպրտել Թբիլիսիից՝ Օդեսայից էլ կշպրտենք»:
Ավտոմեքենայից բարձրախոսներով ակտիվիստները կոչ էին անում մարդկանց մասնակցել ստորագրահավաքին, որպեսզի մարզպետը հրաժարական տա, հաղորդում է «Блокнот» պորտալը: