Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Եսայանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Տիգրան Եսայանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: