ՀՀ նախագահի հրամանով Արթուր Երոյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արթուր Երոյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»