Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը' որոշում եմ.
Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյաին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ' կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր' երեք տարի ժամկետով», - ասված է նախագահի հրամանագրում։