ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 7-ի իր հրամանագրով գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ:

 

 

ՀՀ Նախագահի հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը' որոշում եմ.

 

 

Գեներալ-մայոր Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ' ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։