Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի նոր տեղակալ է նշանակել: Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի կայքը, վարչապետի որոշմամբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Արզումանյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տիգրան Արզումանյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: