ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով' Գարեգին Բաղրամյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար»,- ասված է հրամանագրում: