Նախորդ տարվա ընթացքում պետական կառույցները շարունակել են մեկ անձից գնման ընթացակարգով ծառայություններ ձեռք բերել տարատեսակ ԱՁ-ներից և ՍՊԸ-ներից՝ դրանով իսկ մեծացնելով կոռուպցիոն ռիսկերը պետական գնումների համակարգում:
Բացառություն չի եղել նաև Գարեգին Բաղրամյանի ղեկավարած ՀԾԿՀ-ն, այս կառույցը 472,000 դրամի գրենական պիտույք է ձեռք բերել Հրաչյա Եզդօղլյան Ա/Ձ-ից, 360,000 դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ ՝ «ՍՄԱՐԹ ՔԱՐՍ» ՍՊԸ-ից, 212,400 դրամի ճաղավանդակ՝ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ից, 432,000 դրամի անիվ՝ «ԱՎՏՈՇԵՄ ՍՊԸ»-ից, 798,000 դրամի շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ ՄՈՆՏԱԺ» ՍՊԸ-ից, 600,000 դրամի փոստային ծառայություններ՝ կապված նամակների հետ՝ «Հայ փոստ»-ից, 384,000 դրամի ապահովագրության հետ կապված ծառայություններ՝ «Ինգո Արմենիա» ՍՊԸ-ից, 268,000 դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ «Գարանտսերվիս» ՍՊԸ-ից. 300,500 դրամի ներկայացուցչական ծառայություններ՝ «Բլիզարդ» ՍՊԸ-ից, 424,000 անիվներ՝ «Ավտոշեմ» ՍՊԸ-ից, 750,000 դրամի մեդալներ, կրծքանշաններ՝ Ռազմիկ Դավոյան Ա/Ձ-ից 1,852,850 դրամի տնտեսական միջոցներ՝ Արմեն Զաքարյան Գագիկի Ա/Ձ-ից։
570,000 դրամի ըմպելու ջուր «Զով Վոթըր» ՍՊԸ-ից․
144,000 դրամի ներկացուցչական ծառայություններ են ձեռք բերվել «Ջերմուկ Գրուպ»-ից․