Որքան է իշխող քաղաքական ուժը վստահեցնում է, որ  յուրայիններին արտոնություններ տալու արատավոր պրակտիկան անցյալում է՝ գնումների և աճուրդների գործընթացները խոսում են լրիվ հակառակ իրողության մասին:

Դիցուք՝ 2019 թվականի մայիսին Երևանի քաղաքապետարանը գնման պայմանագիր է կնքել «Պեցցո» ՍՊԸ-ից` ընդհանուր վճարելով 3.206.000 դրամ:

 

Ահա ևս մեկ փաստաթուղթ, որտեղ երևում է, որ ծառայությունների մատուցման նպատակով ընտրվել է հենց «Պեցցո» ՍՊԸ-ն:

Ահա ևս մեկ այդպիսի փաստաթուղթ, գնորդը կրկին Երևանի քաղաքապետարանն է:

Իսկ ամենաուշագրավն այս պատմության մեջ այն է, որ «Պեցցո» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիկ Գևորգյանը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակում ավագանու անդամի թեկնածու էր:

 Այսպիսով, կարող ենք փաստել, որ մի շարք դեպքերում պետական կառույցներն օրենքի շրջանակներում մրցույթներ իրականացնելու միջոցով գնման պայմանագրեր են կնքել, սակայն ծառայությունը գնել են իրենց իսկ քաղաքական թիմի մաս կազմող գործարարից: Նշենք նաև, որ Ավետիկ Գևորգյանը ՍՊԸ-ում տնօրեն է, իսկ ընկերության հիմնադիրը Վլադիմիր Գևորգյանն է: