ՀՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Ինձ ահազանգել են բազմաթիվ վարդենիսցիներ ու ճամբարակցիներ և խնդրում են իրենց զայրույթը փոխանցել առ այն, որ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակում են՝ մայրաքաղաք Երևանից ստացված հրահանգով:
Խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացիայի անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում են։
Նպատակը ենթադրելի է, բայց փաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը այսպիսով դատարկվում են պետության «բարձր հովանու ներքո»: Իսկ 2021-ին պայծառ ապագա էիք խոստանում մեր ժողովրդին, խաբեբանե՛ր…
Այս իրավիճակում մնում է մի սպասելի հարցադրում. Վարդենիսն ու Ճամբարակն էլ ե՞ն դժգույն ու դժբախտ:
Ձեզ օպտիմալացրեք Կառավարման համակարգից… Ձեզ…
Հ. Գ. Անձնագրային ծառայությանների փակման հարցով դիմել եմ ՆԳ նախարարին, պատասխանը կհրապարակեմ: Քաղաքացիների ձայնը պիտի լսելի լինի հասցեատերերին, ու ես սիրով իրականացնում եմ ԱԺ պատգամավորի իմ գործառույթները»: