Հայաստանի Հանրապետության 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության երկրորդ ոլորտը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելմանը։ Այս ոլորտին ուղղված գործողությամբ նախատեսված է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործում, ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրում։ Այդ համատեքստում կարևոր է, որ պաշտոնյաները այսուհետև ներկայացնեն նաև ծախսերի հայտարարագիր, որոնց տասնյակն էլ այսօր ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Դիցուք՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլարի ծախս, սակայն չի բարեհաճել նշել, թե այդ ինչ ճոխ ծախս է և ինչին է ուղղվել։
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի 2019 թվականի հայտարարագրում նշվում է 35,000,000.00 չափով ստացած վարկը, որի մարմանն ուղղված գումարները պետք է դիտարկվեին որպես ծախս և հայտարարագրվեին, սակայն ոչ 2020 թվականի, ոչ էլ 2021 թվականի հայտարարագրերում այդ մասին չի հիշատակվում։ Մնում է ենթադրել, որ Պետրոսյանի վարկն այդպես էլ մնացել է չմարված, միայն թե հարց է` ինչպես են այդպիսի անպատասխանատու վարկառուին 2021-ին կրկին վարկ տվել։
Արսեն Թորոսյանը, մասնավորապես, նշել է 17,750,000.00 ՀՀ դրամի հասնող ծախս, ծախսի տեսակն էլ՝ 2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսեր:
Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի ծախսերի հայտարարագիրը նույնպես անչափ ուշագրավ է: Ահա այն․
ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը ծախսել է 17,579,102.00 դրամ և այդ գումարը ուղղվել է վարկի մարմանը:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ծախսերն ընդհանուր առմամբ կազմել են 13,671,120.00 դրամ, այդ գումարն ուղղվել է անշարժ գույքի վերանորոգմանն ու վարկի մարմանը:
Իմքայլական պատգամավոր Գուրգեն Արսենյանը ծախսել է 25,000,000.00 դրամ: Այդ գումարն իր մեջ ներառում է՝ հանգստի համար կատարած ճանապարհածախսը, նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Ի դեպ, այդ գումարը կազմում է 48,000.00 ԱՄՆ դոլար: Եվ անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը:
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ծախսել է 4,800,000.00 դրամ՝ որպես Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճար և վարկի մարմանն ուղղված վճարումներ։
Սասուն Խաչատրյանը ծախսել է 6,000,000.00 դրամ և այդ գումարն ուղղվել է անշարժ գույքի վերանորոգմանը:
Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ծախսել է 2,885,000.00 դրամ և 805,555.84 ռուսական ռուբլի: Գումարն ուղղվել է վարկի մարմանը և անշարժ գույքի վերանորոգմանը: