Սերժ Սարգսյանը հրամանգիր է ստորագրել ըստ որի Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Զախարյանը նշանակել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար.

 

«Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը' որոշում եմ.

 

1. Երվանդ Զախարյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' որոշում եմ.

 

1. Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: