ՀՀ էներգետիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում հերքել է այն իրողությունը, որ քաղաքացիներն այսօր էլեկտրաէներգիայի 1կվ/ժ-ի դիմաց վճարում են ոչ թե 42, այլ 49 դրամ, այն դեպքում, երբ դա ուղղակի փաստ է, և դժվար թե այսօր կարողանանք գտնել քաղաքացիների, ովքեր ծախսել են ամսեկան 250կվ/ժից պակաս և վճարել են 42 դրամով: Զախարյանը ոչ միայն հերքել է անհերքելին, այլև նույնիսկ ասել է, թե «պատասխանատու» հայտարարում է, որ կառավարության կողմից սուբսիդավորումը շարունակվում է:

 

Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել նախարարի պաշտոնը զբաղեցնող անձին, որ սուբսիդավորվում են միայն ամսեկան մինչև 205կվ/ժ էլեկտրաէներգիա ծախսողների վճարները, այսինքն՝ գրեթե ոչ ոք չի սուբսիդավորվում, որովհետև գործնականորեն բառացիրոեն անհնար է ձմեռային ամիսներին նշվածից ավելի պակաս էլեկտրաէներգիա օգտագործելը, եթե իհարկե, մարդն ուզում է ապրել մարդկային պայմաններում, այլ ոչ անասնական: Այնպես որ՝ Երվանդ Զախարյանը պատասխանատու կերպով ստում է:

 

 

Տեսանյութը՝ Armlur.am

Կարեն Վարդանյան