Մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունը կներկայացնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու շուրջ իր եզրակացությունը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Մենք մեկ-երկու օրից կսկսենք ներկայացված հայտի ուսումնասիրությունը, և այն կտևի մեկ շաբաթ»,- ասաց նախարարը:
Լրագրողների այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսում՝ օֆշորային գոտում, և հնարավոր է ՀԷՑ-ի հետ կատարվի այն, ինչ եղավ «Նաիրիտի» հետ, Զախարյանը պատասխանեց՝ չի կարծում, թե այս դեպքում այդպես կլինի:
Զախարյանըը նշեց նաև, որ ՀէՑ-ի վաճառքից հետո էլ այնտեղ աուդիտը կշարունակվի:
Տեսանյութը՝ 1in.am-ի