ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Երևան է հրավիրել իրանցի բանկիրներին այդ ոլորտում համագործակցության խթանումը համակարգելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-֊ը՝ վկայակոչելով իրանական «Մեհր» լրատվական գրծակալությունը, այս մասին ՀՀ նախարարը նշել է հոկտեմբերի 5-ին Թեհրանում Իրանի արտահա նման զարգացման բանկի կառավարիչ Ալի Սալեհաբադի հետ հանդիպմանը։ Ալի Սալեհաբադին իր հերթին հույս է հայտնել բանկային համագործակցության ոլորտում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական բանկի միջև բանկային վերահսկողության մասին փոխըմբռնման հուշագիր» է ստորագրվել 2007թ.։ Իսկ 2009-ին կնքվել է բանկային վերահսկողության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը։ 2010թ. հունվարի 27-ին Երևանում գումարվեց հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, որով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առևտրատնտեսական, բանկային, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության և մյուս բնագավառներում: