Բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազի գնի շուրջ վարչապետի՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց հետո։
«Դեռևս ոչ մի պայմանավորվածություն չկա»,- ասաց Բաղրամյանը։
Հարցին, թե մինչև տարեվերջ կլինի՞ որևէ արդյունք, քանի որ դեկտեմբերի 31-ին պայմանագրի ժամկետն ավարտվում է, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց․ «Պայմանագրի ավարտվելը խնդիր չի, այն կարող է երկարաձգվել այնքան ժամանակ, մինչև բանակցությունները կավարտվեն, որովհետև դրանք բավականին ծանր և երկարատև ժամանակ պահանջող բանակցություններ են։ Քանի դեռ պայմանավորվախծություն չկա, կմնա այն, ինչ որ ունենք այսօր»։
Հարցին, թե հունվարի մեկից գազի գինը կպահպանվի՞, Բաղրամյանը նշեց․ «Եթե բանակցությունները մինչ այդ չավարտվեն, կպահպանվի այն գինը, ինչ որ այսօր կա»։