Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը կգրանցվի գինեսի ռեկորդների գրքում, որպես Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաշատ քանակությամբ ակումբների դարպասը գրաված ֆուտբոլիստ: 37-ամյա Լեմպարդ կարիերայի ընթացքում գրավել է 39 անգլիական թիմի դարպաս:
Անգլիացու ռեկորդը պաշտոնապես ռեկորդների գրքում կգրանցվի սեպտեմբերի 10-ին: Այս մասին գրում է Sky Sports: Լեմպարդը նման ռեկորդ կարողացավ սահմանել «Մանչեստեր Սիթիիում» վարձավճարով հանդես գալու ընթացքում, որի ժամանակ գոլ էր խփել նաև «Չելսիին»:
Նշենք, որ նախկին ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քուլին: