Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Պատճառը Բունեսլիգայի 6-րդ տուրում «Վոլֆսբուրգի» դեմ խաղում փոխարինման դուրս գալուց հետո 27-ամյա ֆուտբոլիստի հեղինակած պենտա-տրիկն է: Հարձակվողը հինգ գոլերը խփել է 9 րոպեում:
Լևանդովսկին Գինեսի ռեկորդների գրքում կընդգրկվի որպես փոխարինումից հետո ամենաարագ հեթ-տրիկի, պոկերի և պենտա-տրիկի հեղինակ: