Դոնի Ռոստովի բնակչուհին եգիպտացու հետ ամուսնանալուց հետո տեղափոխվել է Եգիպտոս: Տղամարդը երեխային պատանդ է վերցրել և 140 հազար դոլար փրկագին պահանջել: Կինը դիմել է դետեկտիվ գործակալություն' դստերն ազատելու և հայրենիք վերադառնալու համար: Այժմ 2-ամյա Էլմիրան և նրա մայր Եվգենիան գտնվում են Դոնի Ռոստովում, հաղորդում է LifeNews-ը:

 

Ամեն ինչ սկսվել է չորս տարի առաջ, երբ Հուրգադայում հանգստի ժամանակ նա հանդիպել է տեղացի գործարար Սաիդի հետ: Նրանց մոտ սիրավեպ է սկսվել, իսկ երկու տարի անց Եվգենիան ունեցել է դստերը' Էլմիրային: Կինը պատմել է, որ քաղաքացիական ամուսինը տեսնելով դստերն ասել է. «Նա ինձ շատ գումար կբերի»: Երեխայի ծնվելուց հետո' գործարարը համառորեն կանչում էր կնոջն իր հայրենիք:

 

Դոնի Ռոստովի բնակչուհին որոշել է տեղափոխվել Եգիպտոս: Սակայն, արտերկրում պարզվեց, որ իր սիրեցյալն արդեն ունի կին և չորս երեխա: Սաիդը գաղտնի կորպով քաղաքացիություն է ձևակերպել Էլմիրայի համար և արգելել դուրս հանել երեխային երկրից: Նա նույնիսկ 140 հազար դոլար փրկագին է պահանջել' դստերը Ռուսաստան տանելու համար:

 

Եվգենիային օգնության են հասել Ռոստովի դետեկտիվ գործակալության փորձագետները: Հանդիպումներից մեկի ժամանակ խուզարկուները շեղել են եգիպտացու ուշադրությունը և մայրը կարողացել է փախչել երեխայի հետ: Սակայն, Եվգենիային չի հաջողվել հեշտությամբ լքել երկիրը: Գործարարը կապեր է ունեցել Հուրգադայի ոստիկանությունում և մաքսատանը: Կնոջը հաջողվել է հայրենիք մեկնել Կահիրեի օդանավակայանով:

 

Արդեն Ռուսաստանում Եվգենիան սպառնալիքներ էր ստանում քաղաքացիական ամուսնուց: Այժմ կինը մտադիր է զրկել ամուսնուն ծնողական իրավունքներից: