Թուրքիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացրել երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկրի քրդաբնակ Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում Թուրքիայի զինուժը 13 տարբեր կետերում օդային հարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին:

 

Հարձակումն իրականացվել է ռազմական F-16 և F-4 ինքնաթիռներով: Թուրքական կողմի հավաստմամբ՝ իրենք կարողացել են չեզոքացնել մեծ թվով քուրդ զինյալների: