Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանն անդրադարձել է Եվրո 2016թ-ի առաջնության ընտրական փուլում այսօր կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպմանը և ֆեյսբուքյան իր էջում կատարել հետևյալ գրառումը.
«Անկախ ամեն ինչից մենք էլի Հավաքականի կողքին ենք! Էլի երկրպագում ենք մերոնց! Նորից ու նորից... Անդաթար... Ասյօր նորից խաղալու, հաղթելու և Հայաստանին ուրախություն պարգևելու հնարավորություն կա... Բոլորս ուզում ենք ուրախանանք մեր Հավաքականի հաղթանակով! Անկախ թե ոնց կավարտվի այսօրվա խաղը, ես Հավաքկանի կողքին եմ»:
Հավելենք, որ Հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպման մեկնարկը 20:00-ին է: