Թուրքիայի Հաքքարի նահանգի Գեվեր քաղաքին կից Դաղլըջայի Գելիե Դոսքի վայրում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած թուրք-քրադական բախումների ժամանակ Թուրքիայի զինված ուժերը կորցրել են 31 զինծառայողներ, որոնցից մեկը փոխգնդապետ' Իլքեր Չելիքջան անունով, 6 զինծառայողներ էլ վիրավորվել են:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ANF լրատվական կայքը' հղում կատարելով այդ մասին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) արած հայտարարությանը:

 

PKK-ն նշել է, որ սպանվածների թիվն ավելին է, սակայն, այն դեռեւս հստակեցված չէ' հավելելով, որ բախման ժամանակ PKK-ն կորուստներ չի ունեցել:

 

Նշվում է, որ բախումները թուրքական ԶՈւ ցամաքային եւ օդային ուժերի հետ շարունակվել են մինչեւ առավոտյան սեպտեմեբերի 7-ը, որի ժամանակ թուրքական կողմը քրդերի դեմ միսկետային եւ ֆոսֆորային ռումբեր է կիրառել:

 

Ըստ քրդական կողմի' բախումներում թուրքական ԶՈւ-ի զոհվածների եւ վիրավորների թիվն ավելի է: Թուրքական բանակի զոհված զինվորների դիակները մնացել են քուրդ ապստամբների վերհասկողության տակ: Ներկայում Թուրքիայի ԶՈւ-ն քուրդ գյուղացիների միջնորդությամբ բանակցություններ է տանում զինծառայողների դիակները վերցնելու համար:

 

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Դաղլըջայում զոհված իր զինծառայողների թիվը չի հայտնել: Reuters-ը, հենվելով սեփական աղբյուրների վրա, հայտնել էր, որ թուրքական կողմը Դաղլըջայում 16 զինծառայող է կորցրել: