Լաս Վեգասում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարի կրկնակի չեմպիոն:
Հայ մարզիկը եզրափակչում գերազանց գոտեմարտ անցկացրեց և 3:0 հաշվով հաղթեց իրանցի Ղասեմ Ռեզաիին:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգի պաքարում 1/16 եզրափակչում պարտության էր մատնել Ճապոնայի ներկայացուցչին, ապա 1/8 եզրափակիչում առավելության հասել նորվեգիայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Ալեքսանյանը հաղթել էր Ուկրաինայի մարզիկին, իսկ կիսաեզրափակչում Ռումինիայի ներկայացուցչին:
Արթուր Ալեքսանյանը նվաճեց նաև օլիմպիական ուղեգիր: