Տաշքենդում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98կգ քաշային կարգի եզրափակիչում 8:0 հաշվով հաղթեց գերմանացի Օլիվեր Հասլերին:

Նշենք նաև, որ նախորդ 4 գոտեմարտերում Ալեքսանյանը պարտության էր մատնել Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին, հունգարացի Ադամ Վարգային եւ բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին, իսկ կիսաեզրափակչում 2012թ. օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային:

Լուսանկարը'sport.news.am-ի