Սեպտեմբերի 8-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

 

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա' Թուրքիայի տարածքում: