Ֆուտբոլային հայտնի գործակալ ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի շահերը, մտադիր չէ այլև համագործակցել Մադրիդի «Ռեալի» հետ:
El Confidencial-ի տեղեկությունների համաձայն 49-ամյա պորտուգալացին դժգոհ է Դե Խեայի'մադրիդյան թիմ տեղափոխվելու գործարքի ձախողումից և մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել ՊՍԺ-ի, «Վալենիսիայի» և «Պորտուի» հետ աշխատանքների վրա:
Ակնկալվում է, որ գործակալը կնպաստի Դե Խեայի' մանչեսթերյան թիմում մնալուն:
Նշենք, որ «Ռեալում» Մենդեշը համագործակցում է Կրիշտիանու Ռոնալդուի, Պեպեի և Խամես Ռոդրիգեսի հետ: