Նորվեգիայի կառավարությունը որոշել է չվճարել փրկագին ԻԼԻՊ-ի գրոհայիններին՝ իր երկրի քաղաքացու դիմաց, որին առևանգել Սիրիայում: Այս մասին հայտնում է Dagbladet ը' վկայակոչելով հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ արված սկանդինավյան թագավորության վարչապետ Էռնա Սուլբերգի հայտարարությանը:

 

«Մենք չենք կարող փոխզիջման գնալ մեր սկզբունքներով: Կատարելով առևանգողների պահանջները՝ մեր երկիրը դրանով վտանգի տակ է դնում այլ երկրի քաղաքացիների կյանքը, որոնք առաջնային թիրախ կդառնան ահաբեկիչների համար»,- ասել է Սուլբերգը:

 

Վարչապետը նշել է, որ պատանդի ազատ արձակման համար կազմակերպվել էր հատուկ ճգնաժամային շտաբ, որի մեջ ընդգրկված են եղել դիվանագետներ, զինվորականներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ: