ՀՀ կառավարությունն արդարադատության նախարարությանը հատկացրեց 71,160 եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների պահանջները կատարելու համար:
Կառավարության նիստում ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարության դեմ վճիռներ է կայացրել «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» և «Դավթյան ընդդեմ Հայաստանի» գանգատներով:
«62,100 եվրոյին համարժեք դրամը կհատկացվի «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար, իսկ 9,060 եվրոյին համարժեք դրամը՝ «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար»,- ասաց Հովհաննիսյանը: