Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով 2017թվականի մայիսի 4-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի պետբյուջեից արդարադատության նախարարությանը տրամադրվեց 3900 եվրոյին համարժեք դրամ:
ՄԻԵԴ հատուցման վճիռը կատարելու որոշում կառավարությունը կայացրեց հոկտեմբերի 5-ի նիստում: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017թվականի նոյեմբերի 4-ն է: