Ոռոգման համակարգում շուրջ 2041 ջրաչափական սարքավորումներով կահավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը Ջրային կոմիտեին 2019 թվականի ինն ամսում կհատկացնի 44 մլն 974 հազար դրամ:
Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 25-ի նիստում:
Նույն որոշմամբ նախատեսվում է Լոռու մարզի Սպիտակ համայնքի Քըրք Քըրքորյան և Այգեստան 2 թաղամասերի կոյուղագծերի կառուցումն ավարտելու նպատակով Ջրային կոմիտեին հատկացնել լրացուցիչ 19 մլն 766 հազար դրամ:
Միջոցները հատկացվում են կառավարության պահուստային ֆոնդից: