ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Տավուշի սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով Տավուշի մարզպետարանին կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու որոշումը: Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցման համար որոշվեց հատկացնել 66 միլիոն 30.5 հազար դրամ: Գումարը կտրամադրվի գնդակոծություններից առավելապես տուժած 17 գյուղերին:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց առավել ուշադրությամբ հետևել որոշման կատարմանը:

 

Սույն որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: