Աստանայում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական համաժողովը, որին մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ինչպես տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, երեք երկրների ղեկավարները ծրագրել են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին:

 

Փաստաթուղթը կվավերականացվի երկրների խորհրդարանների կողմից մինչև 2015թ.-ի հունվարի 1-ը և այդ օրվանից պաշտոնապես կսկսի գործել Եվրասիական միությունը:

 

Նշենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: