ՀՀ կառավարությունն ավելի քան 50 հազար եվրո կհատկացնի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման նպատակով: Այս մասին որոշումը հաստատվեց կառավարության նիստում:
Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:
Նշված գործով ՄԻԵԴ-ի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 24-ն է: