Այսօրվա կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի մեջ ներառաված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 2 410 եվրոյին համարժեք դրամ հատկացնելը:
ՄԻԵԴ-ի «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի մարտի 29-ի վճռի համաձայն' Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 2,410 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: