Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանը 12 հազար 200 եվրո փոխհատուցում կվճարի դիմումատու Վարդան Թեյմուրազյանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԻԵԴ վճռից պարզ է դառնում, որ դիմումատու Վարդան Թեյմուրազյանը բողոք է ներկայացրել նյութական փոխհատուցման պահանջով, որովհետև վնասի փոխհատուցում չի ապահովվել նրա հանդեպ վատ վերաբերմունքի և անօրինական կալանավորման համար։
Եվրոպական դատարանը գտել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել դիմումատուի՝ արդյունավետ միջոցների և փոխհատուցում ստանալու իրավունքը: