Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 30-ին հրապարակել է Ադրբեջանի գծով 18 բողոքների վերաբերյալ իր վճիռը, որով ադրբեջանական կառավարությանը 230 հազար եվրո տուգանք է սահմանել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ի հետ զրույցում փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւն ասել է, որ եղել է ՄԻԵԴ-ում քննված 18 գործերից 13-ի գծով ներկայացուցիչ:
Նրա խոսքով' իր պաշտպանյալները բողոքել են ցույցերում մասնակցելու համար վարչական ձերբակալությունների համար: ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել «ազատության եւ անձնական անձեռնմխելիության», «արդարացի դատաքննության իրավունք» «ապօրինի պատիժ», «ազատ հավաքվելու իրավունք» հոդվածների խախտումներով:
Այդ գործերով Ադրբեջանի քաղաքացի տուժածների համար ՄԻԵԴ-ը ադրբեջանական կառավարությանը պարտավորեցրել է 165 հազար եվրո վճարել, եւ եւս 65 հազար եվրո մնացած գործերով տուժածներին: