Այսօր Կառավարության նիստում որոշում կայացվեց ՀՀ արդարադատության նախարարությանը 2016 թվականի ինն ամսում հատկացնել 3,600 (երեք հազար վեց հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ «Դոմազյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի կատարման համար:

 

1954թ․ ծնված Հայաստանի քաղաքացի Թամարա Դոմազյանը, ով ներկայումս բնակվում է Սանկտ Պետերբուրգում, հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի՝ բողոքելով, որ զրկվել է դատարան դիմելու իրավունքից, քանի որ Հայաստանը մերժել է նրա հակընդդեմ հայցը սեփականության իրավունքի վկայականի տրամադրման չեղարկման գործով:

 

Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի վրա (արդար դատաքննության իրավունք)՝ Թամարա Դոմազյանը բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ՝ նշելով, որ խախտվել է դատարանի հասանելիության իր իրավունքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից իր հակընդդեմ հայցի մերժման արդյունքում։

 

ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է դիմումատուի իրավունքը։