Իրանցի ծաղրանկարչուհի Աթենա Ֆարղադանին բազմիցս կանգնել է դատարանի առաջ: Եթե նախկինում նկարչուհին քննադատվել է պաշտոնյաների ծաղրանկարների համար, ապա այժմ նա դատվելու է իր փաստաբանի ձեռքը սեղմելու համար: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

 

Ֆարղադանին սեղմել է իր փաստաբանի ձեռքը, երբ վերջինս այցելել է նրան բանտում: Ի դեպ, մեղադրանքներ են առաջադրվել նաև նրա պաշտպան Մոհամմադ Մողիմին:

 

Նշենք, որ ծաղրանկարների համար Ֆարղադանին դատապարտվել է 12 տարի 9 ամիս ազատազրկման:  Նկարչուհին պատկերել է պաշտոնյաներին կապիկների և այծերի տեսքով: Ծաղրանկարներով նա կիսվել է Facebook սոցկայքի իր էջում: