Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը նահանջել է երեք տեղով ու այժմ զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը: Առաջին տեղը զբաղեցնում է Գերմանիայի ընտրանին, որին համապատասխանաբար հաջորդում են Իսպանիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Ուկրաինայի և Ավստրիայի հավաքականները:

 

9 աստիճանով բարձրացել է Ռուսաստանի հավաքականը և 11-րդ տեղում է:

 

Հայաստանի հավաքականի նահանջին նպաստել է Սերբիայից կրած 0:2 հաշվով պարտությունն ու Դանիայի հետ սեփական հարկի տակ ոչ ոքին: