UWW-ն (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) հրապարակել է ազատ ոճային ըմբիշների վարկանիշային նոր աղյուսակը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վոլոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշային կարգում 12-րդ տեղում է: Եվս մեկ բրոնզե մեդալակիր՝ Գրիգոր Գրիգորյանը 74 կգ քաշային կարգում 10-րդ հորիզոնականում է: 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն 6-րդ հորիզոնականում է: