Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիկների վարկանիշային աղյուսակը:
Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշայինների ցանկը:
Մեր մյուս մարզիկներից Ռոման Ամոյանը 59 կգ քաշայինների ցանկում 14-րդն է, 66 կգ քաշայինների ցանկում Միհրան Հարությունյանը 5-րդն է, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը 8-րդն է, 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը 14-րդն է, 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 15-րդ հորիզոնականում է